«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։
Քաղաքացիների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է անօրինական տների օրինականացման հարցին։
«Ուզում ենք օրենք ընդունենք, որ հեշտացված կարգով լուծենք այս խնդիրը: Հիմա մեր մոտեցումն այս է՝ թղթերով անօրինական է, բայց մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, հո՞ չենք ասելու՝ դուրս եկեք տնից: Քանի որ թիվը շատ է, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք՝ տարիներ է տևում: Հիմա փաթեթով ենք լուծում»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման խնդիր կա ինչպես Երևանի տարբեր շրջաններում, այնպես էլ՝ մարզերում։
Փաշինյանն ընդգծել է, որ օրինականացվելու են այն տները, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրել են՝ ընդհուպ մինչև 2021 թվականը։
«Մենք ասել ենք՝ պիտի գիծ քաշենք, որ դրանից հետո ամեն ինչ լինի նախագծով և շինթույլտվությամբ»,- նշել է նա։