«Շնորհապետական» կուսակցությունը մայիսի 17-ին քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում։ Ըստ նախնականի ծրագրի՝ նրանք այցելելու են Եղվարդ, Զորաղբյուր, Չարենցավան, Գառնի և Աբովյան։
Կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնել է, որ կուսակցության մասին զրպարտություն է տարածվում։
««Կալուգաներից» ոմանք, այդ թվում նաև կառավարությունից ոմանք, խիստ մտահոգված և անհանգստացած են: Եվ չի բացառվում, որ հենց էդ նույն ուղղություններից փորձում են շինծու ձևավորել մի իրավիճակ, որ Գուրգեն Սիմոնյանը ներկայացնում է ներկայիս իշխանություններին: Չի բացառվում, որ դրանց միացած լինեն իրենց «ազգային» հորջորջող, ոչ ազգային տարրեր»,- ասել է նա:
Նա հերքել է, որ հարում է որևէ ընդդիմադիր ուժի կամ իշխող կուսակցությանը։
«Իմ արժեհամակարգը, իմ անհատականությունը ինձ թույլ չի տալու, որ ես մարդկանց քվեն և Հայաստանը վաճառեմ՝ միանալով սրան կամ նրան: Ես հայտարարել եմ, որ մենք չենք միանալու գործող իշխանություններին ոչ մի պարագայում, նրանց հետ միացած չենք եղել երբեք և չենք էլ միանալու, և նախկիններից որևէ մեկին ու նրանց աֆիլացված արբանյակ քաղաքական ուժերին
Հետևաբար հանգստացեք, հանգստացեք և զբաղեցրեք ձեր տաբուրետկաները: Իսկ սիրելի ժողովրդի հոգեվիճակը հանգիստ թողեք: Քաղաքացիներ, իմացեք, որ ինձ համար քաղաքականություն մուտք գործելը ինքնանպատակ չէ: Ես դա արել եմ արժեքի համար, սկզբունքների համար մարտ եմ տալու մինչև վերջ»,- ընդգծել է Սիմոնյանը: