Միայն նախաքննական մարմնին վերապահված գաղտնի տեղեկություններին տիրապետելով՝ գործող վարչապետը քաղաքական հետապնդումներ է իրականացնում․ Էդմոն Մարուքյան

Խաբում են, սահմանազատում չի եղել. միակողմանի դուրս ենք եկել որոշակի տարածքներից. Էդմոն Մարուքյան

Անկլավների հարցը սուտ է։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով մայիսի 16-ին Երևանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը սահմանազատման վերաբերյալ։

«Հայաստանի տարածքում չկան ադրբեջանական անկլավներ։ Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է եղել մինչև 23 թվականը, 24 և հետո սկսել են ասել թե՝ բայց ոնց որ կա, մի հատ պիտի նայենք: Իմացեք՝ ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե ընտրվեն»,- ասել է Մարուքայանը նշելով, որ ՔՊ-ն պտահական չէ թեման բացել ընտրությունների ընթացքում։

Ըստ նրա՝ սահմանազատման մասին հայտարարությունները սուտ են․ «Խաբում են, սահմանազատում չի եղել. միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից, որի անունը դրել են չորս գյուղ, բայց ի՞նչ չորս գյուղ․ չգիտեմ: Եվ պիտի Ադրբեջանն էլ դուրս գար, դուրս չի եկել, ու այնտեղ կառուցել են մի հատ պատ, որը ես կոչում եմ ամոթի պատ:

Ամոթի պատն է, որովհետև ամոթ է, որ մենք պայմանավորվենք, մենք մեր մասը անենք, իրանցը չանեն, հետո էլի գան, ասեն՝ դե էլ սա տվեք, դե, այն էլ տվեք: Բայց դա լինելու է հունիսի 7-ից հետո։ Դուք էլ գիտեք, թե ինչ եք անելու, որ դա չլինի»։

Հիշեցնենք, որ Երևանում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը Փաշինյանին հարցրել էր «անկլավների մասին»։
«Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասել էր Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն