azatutyun.am Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Բարաքա» ատոմակայանում հրդեհ է բռնկվել, հայտարարել է Աբու Դաբիի լրատվական գործակալությունը։
Ըստ իշխանությունների՝ հրդեհի բռնկման պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումն է եղել։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։
Լրատվական գործակալության տվյալով՝ հրդեհը բռնկվել է էլեկտրակայանի տարածքի արտաքին հատվածում գտնվող էլեկտրական գեներատորում, սակայն չի ազդել կայանի անվտանգության վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում