azatutyun.am Իտալիայի Մոդենա քաղաքում շաբաթ օրը վարորդը ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է հետիոտների ուղղությամբ: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է առնվազն ութ մարդ: Վարորդը զինված է եղել դանակով, պատմել է քաղաքապետ Մասիմո Մեցետին:
«Վարորդը միտումնավոր վարել է մայթով՝ վրաերթի ենթարկելով մի քանի մարդու և հարվածելով խանութի ցուցափեղկին: Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և հանել դանակը», – ասել է քաղաքապետը:
Նրա փոխանցմամբ՝ անցորդները բռնել են վարորդին և հանձնել ոստիկանությանը: Ձերբակալվածը հյուսիսաֆրիկյան ծագումով Իտալիայի քաղաքացի է, շուրջ 30 տարեկան, նրա արարքի շարժառիթները դեռևս պարզված չեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում