a94f8e50-e3ea-4596-a5c7-d8bbd632d0fd_w1023_r1

Էբոլավիրուսի բռնկում Կոնգոյում և Ուգանդայում․ ԱՀԿ-ն զգուշացնում է | azatutyun.am

azatutyun.am Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺՀ) և Ուգանդայում էբոլա վիրուսային հիվանդության բռնկման մասին՝ միաժամանակ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համաճարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։

ՄԱԿ-ի առողջապահական կառույցից շեշտում են, սակայն, որ վիրուսը կարող է տարծվել հարևան երկրներ։ ԿԺՀ-ում և Ուգանդայում հանրային առողջության ոլորտում ստեղծված արտակարագ իրավիճակը «միջազգային մտահոգության» առիթ է, փաստում են ԱՀԿ-ից։

Հաղորդվում է, որ մայիսի16-ի դրությամբ ԿԺՀ-ում գրանցվել է 80 մահ, որի ենթադրյալ պատճառը էբոլավիրուսն է։ Լաբորատոր միջոցներով վիրուսը հայտնաբերվել է ութ մարդու մոտ, ենթադրվում է, որ ևս 246 վարակակիր կա։

Ուգանդայից հայտնում են, որ մայիսի 15-ին և 16-ին լաբորատոր միջոցներով ԿԺՀ-ից ժամանած երկու վարակակրի են հայտնաբերել, մեկը մահացել է։

Սա էբոլայի 17-րդ բռնկումն է ԿԺՀ-ում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն