ngvjtwr195dvwumz

Սամվել Կարապետյան․ Մենք Լոռին կդարձնենք աշխարհի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը՝ արտադրական կենտրոն | news.am

 news.am Դուք գիտեք, որ մեր Լոռին կյանքի համար ամենագեղեցիկ, ամենահրաշալի վայրն է։ Բայց այս տարիների ընթացքում այն լրջորեն զրկվել է ուշադրությունից։ Ես նայել եմ մեր թվերը, թե վերջին տարիներին որքան էր Լոռին հայաթափվել։ Սա իսկապես մեծ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Լոռու բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա, այս տեսանկյունից լուրջ աշխատանք է սպասվում։

«Այսպիսի բնության առկայության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնում աճն ու զարգացումը։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ Լոռին լինելու է իմ ուշադրության կենտրոնում։

Մենք շատ քիչ ժամանակ ունենք, որպեսզի Լոռին դարձնենք աշխարհի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը վերածենք արտադրական կենտրոնի։

Պատճառը, որ մենք հրապարակում ենք այս տվյալները, … աշխատանքի և աշխատատեղերի պակասն է»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն