«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մայիսի 17-ին իրականացրել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։
Կուսակցության ներկայացուցիչները Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ շրջել են փողոցներում, խոսել բնակիչների հետ և թռուցիկներ բաժանել։ Սաֆարյանը կոչ է արել ընտրությունների ժամանակ դրսևորել ակտիվություն։
«Քանի դեռ մենք նստած ենք մեր տներում, քանի դեռ մենք պասիվ ենք, օրվա իշխանությունները մեր անունից հանձնում են մեր երկիրը։ Դավաճանաբար հանձնելով Արցախը՝ նրանք լծվել են ամբողջական Հայաստանի լուծարման գործին։
Թուրք-ադրբեջանական պահանջներով՝ թուլացնում են հայկական բանակը, կրճատում են հայկական բանակի թվաքանակը:
Ադրբեջանի պահանջով պատրաստվում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:
Երկիրը միջազգային հարաբերություններում դարձրել են թուրքական և ադրբեջանական պահանջները կատարող պետություն:
Քանի դեռ մենք պասիվ ենք, քանի դեռ նստած ենք մեր տներում, օրվա իշխանությունները քայքայում են երկիրը ներսից»,- հատարարել է Սաֆարյանը։