գագիկ ծառուկյան

Իմ մտքով նոր անցնում էր Ռուբեն Վարդանյանը․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 17-ին քարոզարշավ է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։

Լրագրողի հարցին, թե ինչ է մտածում վարչական շրջանում քայլելիս, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց․

«Իմ մտքով նոր անցնում էր Ռուբեն Վարդանյանը, իմ ընկերոջ մասին էի մտածում։ Նա ծրագիր ուներ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացելու՝ մեկը Էրեբունիում, մեկը՝ Կասկադում, մեկը՝ Նորքում: Եվ ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջը հնարավորություն կտրվի, որ այդ ծրագիրը ինքը կյանքի կոչի»։

Հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը Ծառուկյանն ասաց, որ հոյակապ է գնահատում։ 

«Շատ լավ. անմիջական շփում, անմիջական հարց ու պատասխան, ձևական բան չկա՝ պարզ նայելով մարդկանց աչքերի մեջ, խոսելով իրենց խնդիրներից, պրոբլեմներից և լուծումների մասին: Հոյակապ եմ գնահատում, շատ լավ»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն