ԱՄՆ-ը և Իրանը առաջարկներ են փոխանակել բանակցությունները վերսկսելու համար | azatutyun.am

ԱՄՆ-ը և Իրանը առաջարկներ են փոխանակել բանակցությունները վերսկսելու համար | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգները Իրանին հինգ պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:

Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, ԱՄՆ-ին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան և պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը: Բացի այդ, ամերիկյան կողմը պատրաստ չէ ապասառեցնել իրանական ակտիվների նույնիսկ 25 տոկոսը և այլ երկրներում ռազմական գործողությունների դադարեցումը կապում է բանակցությունների ընթացքի հետ:

Այդ պահանջների կատարումը չի երաշխավորում ԱՄՆ-ի և Իսրայելի հրաժարվելը Իրանին նոր հարվածներ հասցնելուց, նշում է Fars-ը:

Ավելի վաղ Իրանը նույնպես հինգ պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար: Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես` Լիբանանում, պատժամիջոցների վերացում, ակտիվների ապասառեցում, վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում:

Մայիսի սկզբին Իրանը ԱՄՆ-ին էր փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղ պլան, որը նախատեսում էր, մասնավորապես, մարտական գործողությունների դադարեցում, չհարձակվելու երաշխիքներ, ծովային շրջափակման վերացում և տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերում:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ վեճի հիմնական առարկա է մնում Իրանի միջուկային ծրագիրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն