arm.sputniknews.ru Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Նախնական տվյալներով ՝ երկու մարդ զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Գուանսի Չժուանի ինքնավար շրջանի Լիուժժոու քաղաքում մայիսի 18-ին ՝ Պեկինի ժամանակով 0:21-ին:
Տարածաշրջան է ուղարկվել ավելի քան 300 փրկարար: Երկրաշարժի գոտուց տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։