1lurer.am Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։
Նշված համայնքներում, որտեղ քարոզարշավ էր անցկացրել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները խաչընդոտել էին ընթացքը։
Հիշեցնենք Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, միջադեպ էր տեղի ունեցել։
Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է: