IMG_3518

«Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, չոքցնելու եմ սաղիդ». Փաշինյանը հունից դուրս եկավ քարոզարշավի ընթացքում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր քարոզարշավ է իրականացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ շրջելով փողոցներում:

Ընթացքում նրան մոտեցավ մի քաղաքացի՝ ասելով. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել»:

Հավաքվածները փորձեցին ընդհատել կնոջը, սակայն նա շարունակեց և հարցրեց՝ Փաշինյանը գիտի՞, թե քանի բարձրաստիճան սպա է բռնի անհետացած կամ անհետ կորած, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ 197 անհետ կորած կա։ Կինն էլ մեղադրեց նրան ստելու մեջ, և ասաց. «Դուք մեզ փորձեցիք կզացնել, մենք չենք կզել»:

Այս հայտարարությունից հետո Փաշինյանը հունից դուրս եկավ և ասաց կնոջը. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու»։

Ի պատասխան՝ կինը նշեց, որ ինքը հայ է, ինչին Փաշինյանը արձագանքեց. «Ռոբը գնդակահարել է ՀՀ քաղաքացու, ես չեմ գնդակահարել։ Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ։ Կալուգացուն էլ եմ սատկացնելու»։

Կինն արձագանքեց, որ 8 տարի հնարավորություն են ունեցել դա անելու, բայց չեն արել, ինչին արձագանքելով Փաշինյանը հիշեցրեց առողջության ապահովագրության համակարգի ներդրումը, թոշակների բարձրացումը, իսկ քաղաքացին նշեց, որ ապահովագրությունը իր հաշվին է արել:

Կինը փորձեց հեռանալ, բայց Փաշինյանը, բռնելով նրա թևից, թույլ չտվեց. «Էն մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են»:

Կնոջ հեռանալուց հետո Փաշինյանը շարունակեց վրդովված հայտարարել. «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»:

Տեսանյութը՝ այստեղ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն