aa7181c9-ccea-4f99-846d-0875a27458c5_cx0_cy8_cw0_w1023_r1

Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է. Իրանի ԱԳՆ | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։

Բաղային հայտարարել է, որ Իրանն այս փուլում կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի պահանջների թվում են Իրանի ակտիվների ապասառեցումը և պատժամիջոցների վերացումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։

«Իրանի համար ժամանակն անցնում է, և նրանք պետք է ավելի արագ գործեն, հակառակ դեպքում՝ նրանցից ոչինչ չի մնա: Ժամանակը շատ կարևոր է», – Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն