l-0x0wh-786x458z-1-86

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Կալաս | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը հետաքրքրված են մասնատված Եվրոպայով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, նրա խոսքը մեջբերում է Politico-ն:

«Ինչո՞ւ են այս տերությունները ցանկանում ոչնչացնել Եվրամիությունը։ Ինչո՞ւ նրանք չեն սիրում ԵՄ-ն: Որովհետև եթե մենք միասին ենք, եթե միասին ենք գործում, ապա մենք հավասար ենք, մենք շատ ուժեղ ենք»,- ընդգծել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը։

Կայա Կալասը հավելել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը Եվրամիության նկատմամբ որդեգրել են «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը: Նա նշել է, որ «իհարկե, ավելի հեշտ է» գործ ունենալ առանձին երկրների հետ, որոնք չափերով շատ ավելի փոքր են, քան դաշինքի հետ, որն ունակ է հանդես գալու որպես հավասար ուժ:

Այս առումով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել անդամ պետություններին չթուլացնել դաշինքը՝ Վաշինգտոնի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելով։ Politico-ն հիշեցրել է. որ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ԵՄ մի շարք երկրներ ձգտել են պահպանել Վաշինգտոնի հետ կապի իրենց սեփական ուղիները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն