01992c42-b4b5-4ea0-1981-08de3bed1b27_w1023_r1

Կրեմլը Պուտինի Չինաստան կատարելիք այցից «շատ լուրջ ակնկալիքներ» ունի | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանը «շատ լուրջ ակնկալիքներ» ունի նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ Չինաստան կատարելիք այցից, և երկու կողմերն էլ կօգտագործեն դա իրենց գործընկերությունը զարգացնելու համար, այսօր հայտարարել է Կրեմլը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի և չորեքշաբթի կայցելի Չինաստան։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետեր, նախարարներ և ընկերությունների ղեկավարներ:

Նախորդ շաբաթ Պեկին էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր երկօրյա այցը Թրամփը «հսկայական հաջողություն» էր համարել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը «հրաշալի առևտրային համաձայնություններ» են ձեռք բերել, մասնավորապես՝ էներգիայի և գյուղատնտեսության ոլորտում:

«Շատ բաներ են տեղի ունեցել, ու շուտով կլսեք դրանց մասին, բայց պետք է ասեմ, որ հսկայական հաջողություն ունենք: Կարծում եմ՝ սա պատմական պահ է», – հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Սա վերջին ինը տարում Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Պեկին: Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն, Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն