IMG_3524

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ հանրության կողմից առավել հաճախ հնչող հարցերին։ Ստորև ներկայացնում է նախարարության տարածած հարցերն ու պատասխանները։

Ինչպե՞ս համոզվել, որ ըստ գտնվելու վայրի ներկայացրած դիմումը բավարարվել է

Դիմումը ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումում թղթային եղանակով լրացնելու դեպքում եռօրյա ժամկետում անհրաժեշտ է մոտենալ նույն տարածքային ստորաբաժանում։  Էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելու դեպքում եռօրյա ժամկետում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեից անձը ծանուցվում է հաստատման մասին։

Ինչու իմ տվյալները չկան ընտրացուցակներում Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում։

Եթե անձի տվյալները չկան ընտրողների ցուցակում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել

Եթե ընտրության իրավունք ունեցող անձը նախնական ցուցակներում չի հայտնաբերում իր տվյալները, ապա անհրաժեշտ է դիմել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն