edmon-maruqyan-5

Փաշինյանի խայտառակ հայտարարություններն ընդամենը մեկ պատճառ ունեն. նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը։

Փաշինյանի այսօրվա սրացումները և նրա խայտառակ հայտարարությունները ընդամենը մեկ պատճառ ունեն։

Նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում․ այսօր դա արդեն արձանագրված փաստ է, ուստի փորձում է սրել հայաստանցի-ղարաբաղցի, նախկին-ներկա, պատերազմ թե խաղաղություն թեմաները։

Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Փաշինյանն ամբողջ խաղադրույքը դրել է դրա վրա և չտրվեն նրա սադրանքներին, հունիսի 7-ին հանգիստ գնան ընտրության և ընտրությունների միջոցով փոխեն իշխանությունը։

Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա։

Քվեարկի՛ր «Լուսավոր Հայաստան»-ի օգտին, որպեսզի պաշտպանես ինքնությունդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն