factor.am Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է միջուկային զենքի մարտական կիրառման և միջուկային աջակցության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկի մասին, գրում է Meduza-ն։
Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ վարժանքների նպատակն է «ստուգել զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի պատրաստվածությունը՝ չպլանավորված տարածքներից մարտական գործողությունների կատարման և մարտական կիրառման կազմակերպման համար»։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի գաղտնիության հարցերի, զգալի հեռավորությունների վրա տեղաշարժի և ուժերի ու միջոցների կիրառման հաշվարկների վրա։
Զորավարժություններն անցկացվում են ռուսական կողմի հետ համատեղ, որի հետ «նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի մատակարարման և դրա օգտագործման նախապատրաստման հարցերը»։
Բելառուսի ՊՆ-ն ընդգծել է, որ զորավարժությունները կրում են պլանային բնույթ, «ուղղված չեն երրորդ երկրների դեմ և չեն ներկայացնում որևէ սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում