factor.am ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիրում վեճի բռնված կնոջը՝ թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և մի կնոջ միջև։
Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցած կինն ասաց. – «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել….»:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ և ասաց. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու [․․․] Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»։