aravot.am «Ընդդիմությունը ծրագրել է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ երկիրը տանել ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում: Այ սա պետք է լինի մեր հիմնական անելիքը՝ թույլ չտալ, որ պետությունը հայտնվի հետընտրական նորանոր ցնցումների մեջ, որը կարող է մեր պետությունը տեւապես հետ գցել բնականոն զարգացման ընթացքից: Որքան քիչ ձայն ստանան մեր պետականության թշնամիները, Պուտինը, այնքան անհնար կդառնան մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրությունները»,-այսպես է կարծում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը:
Այս կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է՝ ամեն ինչ պետք է անել ընդդիմությունը փոխելու համար, որ այդ կազմով հանկարծ խորհրդարան չներկայանան. «Քարոզարշավը մոտենում է իր հասարակածին, ստանում բավականին տոքսիկ միջուկ եւ տեսնում ենք՝ որքան կարեւոր է դառնում մեր առաջարկը մեր հասարակությանը՝ մասնակից դառնալ ընդդիմափոխությանը: Առանց ընդդիմափոխության այս թույնը անցնելու է խորհրդարան… Կեղտոտ բերանները բացած, ուղեղներն անջատած կատարում են մի կարեւոր գործառույթ՝ Հայաստանում ապականել քաղաքական մթնոլորտը ու ինչ-որն չափով հասել են դրան: Մենք նման նվեր չպետք է մատուցենք իրենց, նրանց պետք է հանենք ջրի երես՝ մեր հասարակությանը հիշեցնենք՝ ովքեր են, ինչ ճանապարհ են անցել ու ինչ հեքիաթներ են պատմում: Քաղբանտարկյալ չի եղել, Ռոբերտ Քոչարյանը ձյունանուշիկ է եղել: Այս ամենն արվում է մի բանի համար՝ «տուզիկի» նման Պուտինին ծառայելու համար»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում