IMG_3529

«Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարան է գնում իրական ընդդիմություն լինելու համար. Արամ Սարգսյան | armenpress.am

armenpress.am «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն։

«Մենք գնում ենք ԱԺ-ում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը  փոխարինելու»,-ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն