702326071_1003526315588732_4011549504734201759_n

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների հարցը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել հայ գերիների հարցը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

«Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև Լիբանանի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի հարավից Իսրայելի հեռացման և զինադադարի պահպանման կարևորությունը։

Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել նշված հարցերին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն և Հռոմի պապ Լևոն XIV-ը քննարկել են նաև այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն