arm.sputniknews.ru Ռուսաստանն ու Չինաստանը շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բանակցությունների ավարտին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս պահին դրանք շուրջ 40-ն են։ 21 փաստաթուղթ համաձայնեցված է այնպես, որ ստորագրվելու է առաջնորդների ներկայությամբ, իսկ մնացածի մասին պարզապես կհայտարարվի արարողության ժամանակ»,- ասել է Ուշակովը։
Նա նաև հայտնել է, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է լինելու։ Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի հետ կքննարկի առևտրին վերաբերող հարցեր։ Բացի այդ, ՌԴ-ն և ՉԺՀ-ն աշխատում են չինական շուկա ռուսական գյուղմթերքի մուտքի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում