7zpdqpztl1mfgjv6

Թուրքիայի հետ համաձայնեցնում ենք Հայաստանի մասով մեր գործընթացները. ադրբեջանցի դեսպան | civilnet.am

civilnet.am «Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները կբացվեն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո». մայիսի 18-ին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական Cumhuriyet-ին տված հարցազրույցում։ Նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Ադրբեջա՞նն է խոչընդոտում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։

«Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները միաժամանակ ենք վարում։ Միմյանց հետ [Թուրքիայի] համաձայնեցնում և քայլ առ քայլ առաջ ենք ընթանում։ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջ կա։ Հունիսի 7-ի ընտրությունից հետո [Հայաստանը] փոխելու է Սահմանադրությունն ու հանրաքվե անցկացնելու։ Դրանից հետո կստորագրվի նախաստորագրված խաղաղության պայմանագիրը», – նշել է ադրբեջանցի դեսպանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն