dm7nj1p2nyrxtsew

Էրդողանն ու Մակրոնը բանակցություններ են վարում հակահրթիռային պաշտպանության ոլորտում խոշոր գործարքի շուրջ | news.am

news.am Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում հակաօդային պաշտպանության ոլորտում խոշոր գործարքի շուրջ, ինչը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի կողմից ֆրանս-իտալական SAMP/T Mamba ՀՕՊ համակարգի գնման և համատեղ արտադրության համար, հայտնում է Intelligence Online-ը:

Հետախուզական և պաշտպանական թեմատիկայի մեջ մասնագիտացած փարիզյան պարբերականի տվյալներով՝ հնարավոր համաձայնագիրը կարող է ներառվել ՆԱՏՕ-ի՝ հուլիսին Անկարայում նախատեսված գագաթնաժողովի օրակարգում։

Նյութում նշվում է, որ Թուրքիայի տարածքում SAMP/T զենիթահրթիռային համալիրի համատեղ արտադրության ծրագրերը «իրական տեսք են ստանում» տարիներ տևած ձգձգումներից հետո, որոնք կապված էին եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու Անկարայի փորձերի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն