l-41x57wh-704x410z-1-1155

Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին՝ անկախ ԱՄՆ-ի թույլտվությունից | 1lurer.am

1lurer.am Հնդկաստանը գնել է և կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ անկախ այդ հարցում Վաշինգտոնը թույլտվությունից՝ երկուշաբթի հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարության խոսնակ Սուջատա Շարման։

Նրա խոսքով՝ ռուսական նավթ գնելով՝ Հնդկաստանն առաջնորդվում է միայն կոմերցիոն շահերով։ Նման գործողությունների համար ԱՄՆ թույլտվության առկայությունը կամ բացակայությունը չի ազդում Հնդկաստանի իշխանությունների դիրքորոշման վրա։

Մարտի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ գերատեսչությունը ժամանակավորապես թույլատրել է 30 օրով ռուսական նավթ գնել արդեն ծովում գտնվող լցանավերից։ Այդ թույլտվությունը հետագայում երկարաձգվել է մինչև մայիսի 16-ը։ Դրա ժամկետը լրացել է շաբաթավերջին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն