l-0x86wh-2048x1193z-0-3838-10

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ՀՀ հանձնառությունը

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:

Հայաստանում կայանալիք  խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այս համատեքստում կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն