arm.sputniknews.ru Ադրբեջանը երկարաձգել է գազի մատակարարումները Վրաստան մինչև 2044 թվականը, ինչպես նաև մինչև 2046 թվականը էլեկտրաէներգիայի փոխանցման պայմանագիր է կնքել ։ Վրացական կողմից փաստաթղթերը ստորագրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, ադրբեջանական կողմից՝ էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Պայմանավորվածությունները ձեռք են բերել Վրաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը՝ Բաքվում WUF13-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի արտահերթ նիստերում։
«Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են նաև երկկողմ համակարգող խորհրդի արձանագրությունը, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նոր հատվածի լիարժեք շահագործման հանձնումը»,-ասված է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում