Աշխարհում պահանջված է միավորող օրակարգը. Պուտինը` ԲՐԻԿՍ-ի առաջնահերթությունների մասին

Մոսկվա-Պեկին հարաբերություններն աննախադեպ են. Պուտինը տեսաուղերձ է հղել ՉԺՀ քաղաքացիներին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ներկայում հասել են աննախադեպ մակարդակի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստան իր պաշտոնական այցի նախաշեմին այդ երկրի քաղաքացիներին հղած տեսաուղերձում։

«Դրանց առանձնահատուկ բնույթն արտահայտվում է փոխըմբռնման և վստահության մթնոլորտով, հավասար պայմաններով համագործակցելու և հարգալից երկխոսություն վարելու պատրաստակամությամբ, երկու երկրների շահերին առնչվող հարցերում` ներառյալ ինքնիշխանության և պետական միասնականության պաշտպանությունը, միմյանց աջակցություն ցուցաբերելով»,-ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը վստահորեն են նայում ապագային և ակտիվորեն զարգացնում են կապերը տարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև պաշտպանություն։ Պուտինը նշել է, որ անկեղծորեն գնահատում է Ռուսաստանի հետ երկարատև համագործակցության հարցում ՉԺՀ առաջնորդի տրամադրվածությունը։

Ռուսաստանի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը միասին այսուհետ ևս հնարավոր ամեն ինչ կանեն գործընկերության խորացման համար՝ հանուն երկու երկրների դինամիկ զարգացման ու նրանց ժողովուրդների բարօրության, ինչպես նաև գլոբալ անվտանգության և կայունության պահպանման։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով, մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն