pastinfo.am Սպիտակում Փաշինյանի քարոզարշավի ընթացքում Ազատ գյուղում հրդեհի արդյունքում զինծառայողներից ևս մեկի ծնողը մեղադրեց Փաշինյանին իր երեխայի մահվան մեջ։
«Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ-վառեց Ազատ գյուղում»,-բղավում էր տղամարդը։
Ինչին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ, շատ լավ, հայրիկ ջան լավ էլի խնդրում եմ։ Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դառել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք։ Կալուգացի օլիգարխը ամեն տեղ մի 200 000 դրամ տալիս է՝ ղրկում է։
Ես հրահանգում եմ ոստիկաններին, ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին։
Ինչ ասելու էր՝ ասված է ամեն ինչ, ինչ որ ասելու էր Ղարաբաղի թեմայով, չգիտեմ, Ղարաբաղյան կլանի թեմայով՝ մնացած ամեն ինչի թեմայով, ամեն ինչ ասված է, ով որ մեր քաղաքական հայացքները չի կիսում, թող չգա, մեր հավաքները չխանգարի, մենք չենք գնում, իրենց հավաքները չենք խանգարում, իրանք էլ թող չգան, մեր հավաքները չխանգարեն»,-ասաց Փաշինյանը։
Տեսանյութը՝ այստեղ