photo_2026-05-19_12-10-38

Իմ իշխանության գալու դեպքում՝ պատերազմի հավանականությունը ուղղակի վերանալու է. Ռոբերտ Քոչարյան | pastinfo.am

pastinfo.am Իմ իշխանության գալու դեպքում՝ պատերազմի հավանականությունը ուղղակի վերանալու է: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Հիմա այս իշխանությունը պատերազմի համար «էստի համեցեք» է, ուղղակի, որովհետև թույլ է, չի հասկանում ընդհանրապես նման կարգի պրոցեսներից, բանակի նկատմամբ վերաբերմունքը մնացորդային այսպես էֆեկտի վերաբերմունք է։ Դա է պատերազմի հավանականությունը մեծացնող հանգամանքը։

Ես 10 տարի նախագահ էի և պատերազմի հավանականություն ընդհանրապես չկար, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ կարգի բանակ պետք է ունենաս, մարտունակ բանակ և պետք է վերականգնես հարաբերությունները քո հզոր դաշնակցի հետ։

Այս երկու հանգամանքը միասին այսպես հանդիպելով իրար երաշխավորելու է, որ որևէ պատերազմ որևէ մեկը ռիսկ չանելու սկսելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն