l-33x0wh-1854x1080z-0-4241-17

Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, հուսանք՝ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար. Բուդրիս | 1lurer.am

1lurer.am ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց աշխահաքաղաքական զարգացումների մասին և ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասով դրական առաջխաղացումները: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը:

«Դրական առաջխաղացումների կարիք բոլորս ունենք. սա կայունություն է բերում և նոր հնարավորություն է բերում, ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, և հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար:

Սահմանները բացելով, առևտուրը բացելով, ճանապարհները, ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը, ապարանքների շրջանառությունն ազատ դարձնելով՝ ավելի կբարձրանա անվտանգության մակարդակը, որին արժանի եք այստեղ բոլորդ»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն