01000000-0aff-0242-495c-08dcb08193f6_w1023_r1

Անկարայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո | azatutyun.am

azatutyun.am  «Հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացն ավարտին կհասցվի»,- թուրքական Cumhurriyet թերթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ Բաքուն ներգրավված է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռ են զարգանում»,- նշել է դեսպանը։

«Հունիսի 7-ից հետո հայերը հանրաքվե կանցկացնեն և կփոխեն սահմանադրությունը։ Երբ տարածքային պահանջները վերացված կլինեն, ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի»,- հայտարարել է դեսպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն