3e991338-2101-428f-dde3-08de3c914337_cx0_cy1_cw0_w1023_r1

Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը | azatutyun.am

azatutyun.am  Լոռիում Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը:

Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածեց տեսախցիկին ու հայտարարեց՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»:

Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը:

Տեղից «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ վարչապետին սպասողների շարքերում կան քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 12-րդ օրը Լոռու մարզում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն