vr7o8iflyfcg3dvahxkw6znnt4oeflofvwgybtdn

Կատարն ու Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը | armenpress.am

 armenpress.am Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։

Այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում կայունության ապահովման հարցերին։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակին և դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն