narek-karapetyan_ararat

Մեզ խանգարելու համար ամեն օր ինչ-որ տեղ խուզարկություն են անում, հետո դատարաններում չեն կարողանում ապացուցել. Նարեկ Կարապետյան | aravot.am

aravot.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՆԳՆ հաղորդագրությանը, որ մի շարք հասցեներում այսօր եւս խուզարկություններ են իրականացվում։ Հարցին, թե այդ խուզարկությունները կապ ունե՞ն իրենց կուսակցության հետ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Գրեթե ամեն օր տարբեր տեղեր խուզարկություններ են փորձում անել։ Մենք համարում ենք, որ սա խանգարելու համար է, մեզ խանգարելու համար ամեն օր ինչ-որ տեղ խուզարկություն են անում, հետո դատարաններում չեն կարողանում ապացուցել, պաշտպանել իրենց ասածները։ Գրեթե 99 տոկոս դեպքերում մարդիկ ազատ են արձակվում, որովհետեւ հիմք չկա այս ամենի տակ։ Ուղղակի ուզում են մեզ զբաղեցնել, որպեսզի քարոզարշավից բացի՝ ուրիշ բաներով զբաղվենք, բայց մենք մեր մեջ որոշել ենք, որ քարոզարշավով ենք զբաղվելու, որպեսզի այս մարդկանց փոխենք»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է տեսնի իր իրական դեմքը, ինքը թող ցույց տա իր իրական դեմքը, մարդիկ տեսնեն, թե ում են ընտրել ժամանակին ու հասկանան, թե ինչ վտանգ կա»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն