Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև | factor.am

Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև | factor.am

factor.am Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք։ Բաքվում WUF13-ի շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, թե հակամարտությունն այժմ անցյալում է, և Ադրբեջանը բախվում է նոր իրողությունների։

«2024 թվականի դրությամբ՝ պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են: Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Ըստ նրա՝ նաև առաջ է քաշվել նախաձեռնություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար, իսկ անցյալ տարի կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովը բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ է ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն