l-0x0wh-1854x1080z-0-4241-3

«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ | 1lurer.am

1lurer.am «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքով ևս մեկ մեղադրալ կա, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մեծավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, միջադեպ էր տեղի ունեցել։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է:

Ոստիկանությունը ձերբակալել էր 10 քաղաքացու  և ներկայացրել նախաքննական մարմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն