photo_2026-05-19_17-05-51

Մեծավանում Փաշինյանի այցին ընդառաջ խուզարկություններ են իրականացվում | azatutyun.am

azatutyun.am Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում:

Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Փակ էր անգամ սանհանգույցը բոլորի համար:

«Ազատության» հարցին՝ թե ինչով է պայմանավորված խուզարկությունը, ընդդիմադիր վարչական ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ: Նա նշեց, որ չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները: Համայնքապետը ևս ընդդիմության ներկայացուցիչ է, որը ընտրվել է 2022 թվականին՝ վայելելով գործարար Սամվել Կարապետյանի աջակցությունը:

Հիշեցնենք, որ Տաշիր համայնքի Մեծավան և Նորաշեն բնակավայրում շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև: 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 6-ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն