img_0803

Նիկոլ Փաշինյանը վախեցած է և այդ պատճառով ճղճղում է, գոռգոռում, կանանց քաշքշում. Թևանյան | news.am

news.am Երբ որ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ, Նիկոլ Փաշինյանը վախեցած է և այդ վախի արդյունքում  ինքը սկսում է գոռգոռալ: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը:

Թևանյանի խոսքով՝ «երբ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ», և հենց այդ հոգեբանական վիճակն է, ըստ նրա, դրսևորվում Փաշինյանի հրապարակային վարքագծում։ Քաղաքագետը նշել է, որ վարչապետը «սկսում է գոռգոռալ, ճվճվալ և ընդհանրապես հայկական արժեհամակարգին ոչ հարիր դրսևորումներ ունենալ»։

Նա մասնավորապես անդրադարձել է վարչապետի և նրա թիմակիցների վարքագծին՝ նշելով, որ կնոջ նկատմամբ կոպիտ վերաբերմունքը, լեզվակռիվները և ագրեսիվ խոսույթը չեն տեղավորվում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և հասարակական նորմերի շրջանակում։

«Դա նույնիսկ թաղային մակարդակով տղայական հարաբերությունների մեջ ընդունելի չէ։ Քաղաքական, բարոյական, իրավական բոլոր առումներով նման վարքագիծը մեզ համար անընդունելի և դատապարտելի է»,- ասել է Թևանյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը և հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին եղել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեպքում։ Նրա խոսքով՝ վարչապետը նաև «ասելիք չունի», ինչի հետևանքով անցնում է անձնական վիրավորանքների։

Թևանյանը նշել է մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ, իր կարծիքով, իշխանությունները պարտավոր են հանրությանը պատասխաններ տալ։ Դրանց թվում նա առանձնացրել է վերջերս պաստառ պոկելու դեպքով ձերբակալված երիտասարդի պատմությունը՝ պնդելով, որ իշխանությունների գործողությունները նրան հասցրել են ողբերգական վիճակի։

Բացի այդ, նա մեղադրել է գործող իշխանություններին Արցախը «դավաճանաբար հանձնելու» մեջ և հայտարարել, որ այժմ էլ, իր գնահատմամբ, պատրաստվում են զիջել Հայաստանի տարածքները։

Նրա խոսքով՝ իշխանությունների վարած քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի և պարտության, ինչպես նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների լարվածացմանը, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն