aravot.am Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը (ՔԺԿ) խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 12 համարի քվեաթերթիկով, իսկ ընտրացուցակի եռյակում են Լեւոն Շիրինյանը, Արգիշտ Թադեւոսյանը եւ Սիլվա Սահակյանը:
ՔԺԿ նախագահ Լեւոն Շիրինյանը Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասաց, որ այս ընտրությունները, ցավոք, վերածել են նախագահական ընտրությունների, ինչը, նրա ձեւակերպմամբ, անթույլատրելի է եւ պետության համար շատ վտանգավոր. «Մենք խորհրդարանական ընտրություններ ենք անցկացնում, բայց դա վերածել են նախագահականի, եւ դրանում դիտավորություն կա: Մենք պետք է այդ ամենը տեղավորենք քաղաքական գիտելիքի շրջանակի մեջ: Խորհրդարանական ընտրությունները բառացիորեն վերածել են մարդու անհատական պայքարի, դա դիտավորություն է, որովհետեւ երկիրը չի ազատագրվել: Իսկ եթե չի ազատագրվել, չի լինի պառլամենտարիզմ»: Իսկ դիտավորությունը, ըստ Շիրինյանի, գալիս է Մոսկվայից:
Քարոզարշավի ընթացքը գնահատելով՝ Շիրինյանն ասաց. «Օրենքով նախատեսված պարագայում քարոզարշավը բոլորի համար հավասար է, այլ հարց է՝ ով ինչպես է դա օգտագործում, սակայն երկրորդ մասը կա. եթե օլիգարխիա է, այն էլ Ռուսաստանից հատուկ գործուղված, հավասարության մասին խոսք լինել չի կարող: Բայց այստեղ մենք իրենց հանդեպ ունենք բարոյական առավելություն՝ մենք մեր երկրից ենք, մեզ համար ենք, իրենք Ռուսաստանի համար են, օլիգարխիկ են… Այս պլակատների առատությունը, որ լցնում են, իսկ նման առավելություն ունեն 2-3 հոգի, կռապաշտություն է, իսկ քրիստոնեությունը պատկերապաշտություն չի սիրում: Դա ռուսական քաղաքական մշակույթն է, որ մեդալները կախում են՝ շըրխկ, շըրխկ… Դա պատմական նախադեպ ունի:
Մեր հերոսները, մինչեւ մեր պետության առաջանալը, կոչվել են խոնարհ հերոսներ, իսկ այդպիսի պատկերապաշտությունը ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգով մերժելի է, այլեւ կայսերական է, խոնարհ հերոսների հետ առնչություն չունի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում