l-17x0wh-926x540z-0-8481

Պայթյուն Դամասկոսում. կա առնվազն մեկ զոհ | 1lurer.am

1lurer.am Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի Բաբ Շարքի շրջանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով սիրիական բանակի մի զինվոր է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Երեքշաբթի՝ մայիսի 19-ի կեսօրին, երբ սիրիական բանակի ստորաբաժանումները նույն շրջանում՝ նախարարությանը ենթակա կառույցներից մեկի դիմաց, նռնակ էին հայտնաբերել և այն վնասազերծում էին, մի փոքր այն կողմ ականապատված մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով արձանագրվել են մեկ զոհ և առնվազն 18 վիրավոր։

Այդ շրջանում է գտնվում նաև հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին: Պայթյունը որոտացել է տաճարի ոչ անմիջական հարևանությամբ:

Հայ վիրավորներ կամ զոհեր չեն եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն