ae6befbd-1a6a-4dd6-9f82-90412d734892_w1023_r1

Պուտինը ժամանել է Պեկին՝ Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու համար | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, որտեղ նա կհանդիպի չինացի իր գործընկեր Սի Ծինփինի հետ՝ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է չինական պետական լրատվամիջոցը։

Չինաստան կատարած այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց հարցերի լայն շրջանակում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են փոխըմբռնման և վստահության «աննախադեպ մակարդակի»:

Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն ընդլայնում են կապերը տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում, նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Մոսկվայի և Պեկինի միջև «սերտ» և «ռազմավարական» կապը «կայունացնող դեր» է խաղում համաշխարհային հարաբերություններում։

«Մենք չենք միավորվում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար», – ասել է Պուտինը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն