elaczf8y88rnyvz9bu5gzf3elnma1mdlc3iixmok

Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու մասին հրապարակումներին | armenpress.am

armenpress.am Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։  Փաշինյանը խոսել է Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում։

«Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն՝ այն մարդն, ով եկել է և Հայաստանի քաղաքական պրոցեսներին մասնակցում է, փաստորեն, ФСБ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում և շրջանառվում է մամուլում և բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրենք սկսել են խոսել երեք հարյուր հազար, հիմա էլ հասել են մեկ միլիոնի, ադրբեջանցիների Հայաստան գալու մասին. սա այլ կերպ, քան գործակալի, լրտեսի գործելակերպ, ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել և ինչո՞ւ են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն, մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ»,- նշել է Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն