factor.am Գերմանիան ՆԱՏՕ-ի ռոտացիայի շրջանակում Թուրքիայում կտեղակայի Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոց, հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ հյուսիսային Հուսում քաղաքում տեղակայված մոտ 150 զինվորներ հունիսի վերջից մինչև սեպտեմբեր կտեղափոխվեն Թուրքիա՝ Patriot հակահրթիռային համակարգով։
Նշվում է, որ տեղափոխությունը ռոտացիայի մաս է, որը կփոխարինի ներկայում տեղակայվող ամերիկյան ստորաբաժանմանը։
«Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում։ Մեր զինվորների կողմից թուրք և ամերիկացի գործընկերների հետ իրականացվող սերտ աշխատանքը ցույց է տալիս, թե որքան հուսալիորեն ենք մենք համագործակցում մեր դաշնակիցների հետ»,- ասել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում