77214938_605

Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին շնորհվել է Եվրոպական արժանիքի շքանշանի բարձր դասի ասպետի կոչում։ Արարողությունը տեղի է ունեեցել Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում: Ուկրաինայի ղեկավարից բացի՝ մրցանակը շնորհվել է նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսային: Մերկելը և Վալենսան մրցանակը ստացել են Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլայից, մինչդեռ Զելենսկին չի մասնակցել արարողությանը, նշում է DW-ի թղթակիցը։

20 մրցանակակիրներից Ստրասբուրգում ներկա են եղել 13-ը, այդ թվում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որը պարգևատրվել է Եվրոպական Պատվո շքանշանով, իսկ ուկրաինացի իրավապաշտպան, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Մատվիյչուկը պարգևատրվել է Եվրոպական արժանիքի շքանշանով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն