նիկոլ փաշինյան քարոզարշավ

Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է ինչպես ՀԷՑ-ը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ «Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը»՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, և այն պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը:

«Գուլոյան-Ծառուկյան (Աբովյանի նախկին համայնքապետ Կարապետ Գուլոյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան՝ խմբ.) մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակել են կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում են նշանակելու կառավարիչ:

«Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ-ին»,- եզրափակել է Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն