l-0x0wh-786x458z-1-95

Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն | 1lurer.am

1lurer.am  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի հետ և այդ մասին տեղեկացրել Իքսում:

«Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում։ Մեր շահերը համընկնում են՝ բաց պահել առևտրային ուղիները, պահպանել էներգամատակարարման անխափան աշխատանքը և մատակարարման շղթաների կայունությունը։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել այս առաջնահերթությունների շուրջ»,- գրել է Ֆոն դեր Լայենը։

Նա բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը՝ աջակցելու Իրանի հակամարտության դեէսկալացիային և դիվանագիտական ​​կարգավորմանը։

«Մենք քննարկել ենք նաև արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը և Կիպրոսի հարցը, ընդգծել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացին բոլոր փուլերում»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն