գագիկ ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը

Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը։

«Այսօր էլ զավոդից խոսեց, ինձ դիմել էին, ասել էին, որ սենց բան ա ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր տեղում։ Էդ խի 25 տարի անցել ա, նոր են հիշել, հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչն էլ տեղը տեղին։

Սա նշան ա, որ իրենք արդեն զգալով իրենց վերջը եկել ա, էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք»։

Ծառուկյանն անդրադարձել է նաև իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի գույքի բռնագանձմանը․

«Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն ա, ինքը գործարար մարդ՝ մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ, միլիոններ ստեղծած, մի տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, որ տունը պետականացնեն, հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել, ինչի մասին ա խոսքը»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը. «Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն